Համաշխարհային բանկի գնահատումներով՝ Ռուսաստանում լճացումը երկար ժամանակ կշարունակվի: Սակայն երկրին հաջողվել է խուսափել անկումից:

Համաշխարհային բանկը 2014թ. ռուսական տնտեսական աճի կանխատեսումները 1,1%-ից նվազեցրել է մինչեւ 0.5%, ինչպես նաեւ հաջորդ երկու տարիների համար սպասում է լճացման շարունակություն: (2015թ.՝ 0,3%, 2016թ.՝ 0.4%): «Տնտեսությունը հավասարակաշռում է ռեցեսիայի շեմին, եւ ամենայն հավանականությամբ, այդ իրավիճակը կպահպանվի», - ասել է Ռուսաստանի հարցերով ՀԲ-ի գլխավոր տնտեսագետ Բիրժիտ Հանզլը: Հեռանկարում ստագնացիան է: Մենք աճի համար ներուժ չենք տեսնում»:

Ռուսական տնտեսության համար նոր իրականությունը սպառողական պահանջարկի լճացումն է: «2012թ. վերջինիս 7%-անոց աճի տեմպերը 2015-2016թթ. գրեթե կզրոյացվեն», - կանխատեսում է ՀԲ-ն: Արտադրության ընդլայնման հնարավորությունները սահմանափակված են հզորությունների գերծանրաբեռնվածությամբ, թողարկման աճի կարելի է հասնել միայն ներդրումների աճի դեպքում, ինչը կառուցվածքային բարեփոումներ է պահանջում: ՀԲ-ի գնահատումներով՝ Ռուսաստանը հասել է ներուժային արտադրության սահմանային մակարդակին: Դեւալվացիայից ստացված ներմուծման փոխարինման փոքր էֆեկտը շուտով կսպառվի, քանի որ ռուբլու փոխարժեքը կմոտենա միջնաժամկետ հավասարակշռված արժեքին: Մտահոգություններ կան, որ Ռուսաստանը առանձին հատվածներին ու  ձեռնարկություններին աջակցելու համար հովանավորչական քայլեր կգործարկի: «Դա էլ ավելի շատ կձգձգի կառուցվածքային բարեփոխումները, առանց որոնց տնտեսական աճի ազդակ չի կարող հայտնվել»:

Հանզլի խոսքով՝ Ռուսաստանի համար գլխավոր ռիսկը տնտեսությունը վերականգնելու շատ քիչ հնարավորությունների առկայությունն է, եթե կառուցվածքային բարեփոխումներ չսկսվեն. «Հենց դրանց ձգձգումն է գլխավոր արգելակ»: