Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Հաջիմբան հինգշաբթի ստանձնել է իր պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Նախարարների աշխատակազմի մեծ սրահում՝ Գերագույն դատարանի անդամների ներկայությամբ:
«Այսօրվա իրադարձության քաղաքական նշանակալիությունը հաստատում է երդմնակաության արարողությանը Ռուսաստանի, Մերձդնեստրի, Նիկարագուաի, Լեռնային Ղարաբաղի պատվիրակություննների ներկայությունը», - ասել է հանրապետության խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբան: Նրա խոսքով՝ օգոստոսի 24-ի անցկացված նախագահական ընտրությունները ժողովրդավարության եւ օրինականության իրական հաղթահանդես են:
Օգոստոսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Հաջիմբան հավաքել է ընտրողների ձայների 50,60%-ը:




























