Սվերդլովսկի մարզի արբիտրաժային դատարանը սեպտեմբերի 24-ին մերժել է Եկատերինբուգի վարչության դեմ ուղղված «ԱՁ Շիխլինսկայա»-ի հայցի բավարարումը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այսպիսով, Եկատերինբուրգում չի հայտնվի «Ադրբեջանի տունը»:
«ԱՁ Շիխլինսկայան» Պիոներսկ գյուղի Օսնովինսկի այգուն հարող հողատարածքի վարձակալն է: 2014թ. հունիսին քաղաքի ղեկավարությունը մերժել է ԱՁ-ին 25 հարկանի բիզնես-հյուրանոց համալիր կառուցելու թույլտվության տալու դիմումը: Մերժման պատճառը վարձակալված հողատարածքի սահմաններից դուրս հողատարածքի օգտագործում ենթադրող նախագծային փաստաթղթերն են, քանի որ այդ տարածքը հասարակական օգտագործման վայր է:
Արբիտրաժային դատարանը սատարել է այս դիրքորոշումը, եւ մերժել «Ադրբեջանի տան» կառուցման թույլտվություն տալու մերժումը բողոքարկող հայցի բավարարումը:




























