Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ, սեպտեմբերի 24-ին, ժամը 08.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 08.30-ին ոստիկանության ծառայողները ավտոմեքենան հայտնաբերել են Մանանդյան եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում, իսկ ժամը 08.40-ին ինքնակամ բաժին է ներկայացել 22-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը, որից հետո ավտոմեքենան հեռացրել է դեպքի վայրից, մոտեցել վրաերթի ենթարկված երեխային, օգնել, որպեսզի տաքսի ավտոմեքենայով տեղափոխեն հիվանդանոց ու ցանկացել է ավտոմեքենայով ներկայանալ բաժին, սակայն չի կարողացել վարել եւ այն թողել է նշված փողոցների խաչմերուկում:
Կատարվում է քննություն:




























