Արմավիր-Գյումրի ճանապարհի 44-րդ կմ-ին, սեպտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























