Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Չարբախի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 72 հասցեի մոտ, գերեզմանատան սկզբնամասում, հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի հրացան` առանց փամփուշտների:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: