Ռուսական մայրաքաղաքի արեւելյան մասում նախադպրոցական տարիքի երեխան ընկել է 16-րդ հարկից եւ ողջ մնացել: Մոսկվայի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ երեխայի կյանքը փրկել է այն, որ նա ընկել է ներքեւում կայանած ավտոմեքենայի վրա: Եթե 6-ամյա տղան գետնին ընկներ, ողջ մնալու շանսեր չէին լինի:
ՆԳՆ-ից հստակեցրել են, որ երեխայի ընկնելու հանգամանքները ճշտվում են, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Այս պահին հայտնի է, որ 6-ամյա տղան, մնալով առանց հսկողության, ընկել է բնակարանի պատուհանից: Նա ընկել է շենքի մոտ կայանած մեքենայի դիմապակուն:
Ոստիկանությունից հավելել են, որ տղան տարբեր վնասվածքներ է ստացել, հիմնականում՝ ծանր, եւ տեղափոխվել բուժհաստատություն: Այժմ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:




























