Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց, սեպտեմբերի 24-ին, ժամը 02.40-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային, որից հետո դուրս գալով երթեւեկելի մասից` բախվել է ծառի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Աստրա»-ի ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























