«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոչ ցանկություն, ոչ էլ կոմպետենտություն ունի մեկնաբանելու նախագահի հայտարարություններն ու գործողությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին եւ թե դրանից ինչ շահեց կամ կորցրեց Հայաստանը, պատգամավորն ասաց, որ կա իրավիճակը, որը հասկանալի է բոլորի համար, հետեւաբար՝ հանրությունը ինքը կարող է իր եզրակացությունն անել:

Իսկ թե որքանով կարող է Շոտլանդիայում տեղի ունեցածը նպաստել ԼՂՀ կարգավորման հարցում հայկական դիրքերի ամրապնդմանը, Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ այդտեղ որեւէ բան չի նպաստի ԼՂՀ կարգավորմանը, կա արդարություն եւ անաչառություն համաշխարհային հանրության եւ միջազգային կառույցների կողմից, որովհետեւ աշխարհը վաղուց դոմինատ իրավունքներից մեկը հռչակել է ազգերի ինքնորոշումը: «Չեմ պատկերացնում դրանից առավել ինչ կարող են լինել, եթե համաշխարհային հանրությունը այլեւս չի համարում ազգերի ինքնորոշումը գերակայություն, կարող ենք քննարկել Շոտլանդիայի եւ այլ դեպքերը»,-ասաց մամուլի խոսնակը: