Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ի նիստում արկացավ, երբ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օրենքի նախագծերը ներկայացնելուց հետո 2- 3 օր ժամանակ էր խնդրում՝ հարցերը քննարկելու համար։

«Չեմ հասկանում, ամեն հարցի համար ասում եք` երեք օր ժամանակ, երկու օր ժամանակ: Նորմալ աշխատեք, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում, ձեր նպատակն ի՞նչ է: Արդեն ավանդույթ է դարձել, երբ որոշումը ընդունում ենք եւ ժամանակ եք խնդրում»,- նշել է վարչապետը։

Ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասել է, որ դա պայմանավորված է աշխատանքային պրոցեսով եւ միայն տեխնիկական հարցեր են քննարկվելու:

«Աշխատանքային պրոցես է, ուրեմն` մինչև կառավարության նիստն այդ ամեն ինչը ավարտեք: Մենք այստեղ լսում, պայմանավորվում ենք, որ դուք հետո ինչ-որ բան փոխե՞ք: Չեմ հասկանում` դա ի՞նչ ոճ է: Կառավարության նիստում հաստատվելուց հետո ոչ մի բան չի փոխվելու: Եթե կառավարությունը տալիս է համաձայնություն, ուրեմն բովանդակային ոչ մի բան չպետք է փոխվի»,- զայրացած ընդգծել է վարչապետն ու հավելել. «Կարող են լինել հրատապ հարցեր, բայց ինչ ներկայացնում եք, ասում եք՝ տվեք երկու-երեք օր ժամանակ, ավանդույթ եք դարձրել»: