2015թ-ի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազար դրամ: Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 25-ի նիստում, որտեղ հավանություն է տրվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագիծը կառավարությունում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 50.000 դրամ: