Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին եւ հանդես եկել ելույթով:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Cumhuriyet, Haberler, Sondakika) ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճը գրեթե դատարկ է եղել:

«Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ, դահլիճում նստելու տեղ չկար»,- գրում է «Cumhuriyet» լրատվականը:

Էրդողանի ելույթի եւ կիսադատարկ դահլիճի թեման քննարկման առարկա է դարձել սոցցանցերում: Բազմաթիվ թուրք օգտատերեր հրապարակել են դահլիճի նկարները, որոնք ցույց են տալիս դահլիճի դատարկությունն Էրդողանի ելույթի ժամանակ, եւ լեփ-լեցուն լինելը Օբամայի ժամանակ: