Կառավարությունում նախարարների այսօրվա ճեպազրույցները տապալվում են: Բանն այն է, որ լրագրողները նախարարներից մեկնաբանություն եւ կարծիք են խնդրում հայտնել Սյունիքի մարզպետի պաշտոնին Սուրիկ Խաչատրյանի նշանակման վերաբերյալ, իսկ նախարարներն էլ չեն ցանկանում անդրադառնալ այդ հարցին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին գործուղել էր ճեպազրույցի, որպեսզի ներկայացնի այն նախագծերը, որոնք ընդունվել: Լրագրողները Հովհաննես Մանուկյանից անընդհատ հարցնում էին, թե ինչպես է վերաբերում Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը՝ թույլ չտալով, որ նա անդրադառնա նախագծերին: Այդ պատճառով Արդարադատության նախարարը լքել է մամուլի սրահը:
Հաջորդը ասուլիս պետք է տար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը, ով սակայն հրաժարվել է լրագրողների հետ հանդիպումից:




























