Հայաստանի ԱԺ Տնտեսական հանձնաժողովում, որտեղ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Վերահսկիչ պալատը ներկայացնում էր 2013-ի իր ուսումնասիրության արդյունքները քաղաքաշինության ոլորտում, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին բարկացրել է Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավար Հրայր Սարգսյանը: Վերջինս իր ելույթի սկզբում հայտարարել է, որ ինքը նշանակվել է 2012 թվականին եւ պատասխանատու է միայն այդ թվից հետո տեղի ունեցած աշխատանքների համար:
«Ես ուզում եմ խնդրել Քաղաքաշինության նախարարին՝ այլեւս պաշտոնի այնպիսի նշանակումներ չանեք, որ գան ու ասեն՝ մենք պատասխանատու չենք. թող գան այն մարդիկ, որոնք կարող են լիարժեք պատասխանել հարցերին»,- հայտարարեց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում, ըստ Այվազյանի, ստացվում է, որ 3 ամիսը մեկ կարող է մարդ փոխվել եւ ոչ մեկ պատասխանատվություն չի կրի:




























