Հայտնի են դարձել Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի եւ վիրավորների անունները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա 3 զոհ, 3 տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 13 VV 991 (վարորդ՝ 54-ամյա Ս. Խ.) եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 99 TM 899 համարանիշերով (վարորդ՝ 21-ամյա Ն. Հ.) ավտոմեքենաները եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 54-ամյա Մ. Ղ.-ն, 45-ամյա Ն. եւ 36-ամյա Ա. Ա.-ները մահացել են, իսկ 54-ամյա Ս. Ս.-ն, վարորդ Ս. Խ.-ն եւ «Ֆոլքսվագեն»-ի վարորդ Ն. Հ.-ն հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ:

Բժիշկները Ս. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ս. Խ.-ինը եւ Ն. Հ.-ինը՝ միջին ծանրության: