Նոր-Կեսարիա-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին, սեպտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղամարդը մարմնական վնասվածքներով քաղաքացիների կողմից տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Իսահակյան եւ Քոչարի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: