Բաքվում Ռուսաստանի դեսպանատանը միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Turan-ը, մի քանի օր առաջ Բավքի Նարիմանովի շրջանում դժբախտ դեպք է գրանցվել, որը տեղ չի գտել քրեական լրահոսում:

Տեղեկատվության համաձայն՝ ՌԴ դեսպանատան երիտասարդ աշխատակիցը ոչ սթափ վիճակում ընկել է բնակելի շենքի բարձր հարկից, որտեղ բնակարան էր վարձակալում:

Ցած ընկնելու պատճառը եղել է դեսպատան մեկ այլ աշխատակցի հետ ծեծկռտուքը: Նախնական վարկածով՝ երիտասարդները միասին խմել են, ապա վեճի բռնվել: Նրանց անունները չեն հաղորդվում:

Այս տեղեկությունները Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը ճշտել չի հաջողվել: Ադրբեջանի ՆԳՆ-ում չեն մեկնաբանում այս լուրը: