Աբովյան քաղաքի հրապարակում այսօր սեպտեմբերի 25-ին, 17:00-ին,  մեկնարկել է ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի կողմից նախաձեռնված իրազեկման հանրահավաքը:

Նշենք, որ հանրահավաքին մասնակցում են ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակի շուրջ կայանած են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական, անվճար ավտոբուսները, որոնցով  տարբեր շրջաններից քաղացիների են տեղափոխել Աբովյան` հանրահավաքին մասնակցելու համար: