Երեւանի քաղաքապետարանի եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ:
Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած ավտոմեքենաների ապակիներից հեռացվել է վաճառքի մասին գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինները: Նույն ժամանակահատվածում մայթերին կայանած մեքենաների մասով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 19 վարչական արձանագրություն: Համատեղ շրջայցերը շարունակական բնույթ կկրեն:




























