Անժամկետ հացադուլ հայտարարած եւ նախագահին նամակով դիմած  ցմահ դատապարտյալներից եւս 4-ը դադարեցրել է հացադուլը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Այժմ հացադուլի մեջ գտնվում է 6  դատապարտյալ:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 40 անձ սեպտեմբերի 22-ին, սկսել է անժամկետ հացադուլ: «Lրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական լրատվական կայքում տպագրվել է դատապարտյալների նամակը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից երեկ մեզ հայտնեցին, որ սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել:  Այնուհետեւ 19 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: