«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, թե ինքն ընդունում է, որ չի կարողացել լուծել Երեւանի կիսակառույցները ավարտին հասցնելու կամ քանդելու հարցը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Երեւանի կենտրոնական հատվածներում սկսած նոր շինությունները ավարտին հասցնելուն: Նրանց մեջ կան նաեւ հին ու հանրությանը հայտնի շինությունններ, որոնք մասնավորեցվել են, հետո քանդվել, որպեսզի տեղոմ նորերը կառուցվեն, բայց այդպես էլ մնացել են կիսաքանդ վիճակում:
Հնարավո՞ր է, որ այդպես էլ այդ կառույցների սեփականատերերը ծրագրեր չներկայացնեն, շինությունները ավարտին չհասցնեն եւ պետությունը դրանք հետ վերցնի կամ այլ սեփականատիրոջ հանձնի։
Ես մինչեւ վերջ կողմնակից եմ բանակցային արդյունավետ ճանապարհին, բայց եթե այդ ճանապարհները արդյունք չտվեցին, մեզ այլ ճանապարհ չի մնա, քան այն, որ պետությունն ինքը նման դեպքերում ստիպված կլինի հարկադրանքի էլեմենտներ կիրառել։
Հովիկ Աբրահամյանն ընդունե՞լ է Ձեր այդ դիտարկումները:
Վարչապետին ես ներկայացրել եմ խնդիրը, եւ հարցադրումը ինքն էլ է ընդունել, եւ մենք այդ ուղղությամբ իրապես աշխատանք անում ենք:
Հայտնի է, որ խոշոր կիսակառույցներից մեկը` օղակաձեւ զբոսայգու` Խանջյան փողոցին հարող հատվածում կառուցվող հսկա համալիրը, պատկանում է վարչապետի խնամուն` Գ. Ծառուկյանին:
Ես այդ հարցերը երբեք չեմ անձնավորում, ինձ համար կան կառուցապատողներ: Նույն Ծառուկյանենք դեռեւս այս տարի քաղաքապետարան ներկայացրել են իրենց նախագիծը:
Ընդ որում` նրանք կենտրոնում եկու կիսակառույց ունեն: Մեկը Աբովյան փողոցոմ, մյուսը` օղակաձեւ զբոսայգում:
Համենայն դեպս, Աբովյան փողոցի կիսակառույցի համար նրանք նախագիծ են ներկայացրել քաղաքապետարան, քաղաքաշինական խորհրդում լուրջ քննարկումներ են եղել, որոշակի դիտողություններ կան, որոնք հիմա լրամշակվում են, բայց ժամանակային առումով` հետո կասեմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























