Կոլումբիայի Անտիոքիա նահանգի դատարանը վճռել է հնդկացիական ցեղերին վերադարձնել 50 հազար հա տարածք, որոնց հավակնում էին լեռնահանքային խոշոր ընկերությունները, ուրբաթ հայտնում է El Espectador թերթը:
Հողային վեճը վաղուց էր սկսվել: 1979 թ. արդեն որոշում կայացվել էր հնդկացիների օգտին, սակայն այն չէր իրականացվել, իսկ հողատարածքների 62%-ը հանձնվել էր լեռնահանքային տարբեր ընկերությունների տնօրինմանը:
Հնդկացի բնակչոթյան նկատմամբ բազմիցս բռնություն է կիրառվել, այդ թվում նաեւ բանկի կողմից, բազմաթիվ բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց բնակության վայրը եւ հաստատվել Բոգոտայում եւ Մեդելինայում, որտեղ ապրել են ծայրահեղ աղքատության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Այժմ դատարանն իշխանություններին կարգադրել է երաշխավորել հողատարածքների վերադարձը հնդկացիական բնակչությանը, իսկ համապատասխան վերահսկող մարմինները պետք է ստուգեն նախագծերից յուրաքանչյուրը, որոնք իրականացվել են այդ տարածքներում: Հողատարածքներն օգտագործելու իրավունքի մասին նախկինում ընկերությունների ներկայացրած բոլոր փաստաթղթերը ճանաչվել են անվավեր:




























