Փհենյանի հեռուստատեսությունը անսովոր սյուժե է ցուցադրել, որտեղ երեւում է երկրի կաղացող առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնել է ճապոնական Radio Press գործակալությունը, որը զբաղվում է ԿԺԴՀ-ի հեռուստաալիքների հաղորդումների վերլուծությքմբ:
Սեպտեմբերի 25-ին ցուցադրված սյուժեն ուղեկցվել է հաղորդավարի խոսքերով, որ «մարշալը, չնայած անառողջ վիճակին, շարունակում է հրե հոսքի պես առաջ շարժվել ժողովրդի ղեկավարման ուղիով»: Նաեւ հաղորդվել է, որ այս տեսագրությունն արվել է հուլիսին:
ԿԺԴՀ-ի առաջնորդի անառողջ վիճակի ցանկացած ցուցադրում անբնական է Փհենյանի լրատվամիջոցների համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Տոկիոյում ուշադրություն են դարձրել նաեւ, որ Կիմ Չեն Ընը բացակայել է սեպտեմբերի 25-ին ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նստաշրջանից:




























