Դատարանը Գլխավոր դատախազության պահանջով կալանք է դրել  «Բաշնեֆտ» նավթային ընկերության բաժնետոմսերի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրինդեւան:

«Գլխավոր դատախազությունը Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ապօրինի տիրացած գույքի վերադարձման եւ ապահովող միջոցների ձեռնարկման մասին՝ «Բաշնեֆտի» բաժնետոմսերը կալանքի տակ առնելու տեսքով», - նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության դիմումը: Կալանքի տակ են «Բաշնեֆտի»՝ ԱՖԿ «Սիստեմա»-ին եւ «Սիստեմա-Ինվեստ» ՓԲԸ-ին պատկանող բաժնետոմսերը: