Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Էրիթրեայում, Ուկրաինայում եւ այլ վայրերում սրված հակամարտությունների արդյունքում այս տարվա առաջին կիսամյակում 330,7 հազար մարդ ապաստան է խնդրել զարգացած երկրներից:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդագրությունում նշված է, որ ս/թ. հունվարից հունիսի վերջ ընկած ժամանակահատվածում ուսումնասիրված 44 երկրներից նոր կյանք սկսել ցանկացող փախստականների թիվն ավելացել է 24%-ով՝ նախորդ տարվա համանման ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ մասնագետների՝ 2014թ. վերջին զարգացած երկրներից ապաստան խնդրողների թիվը կարող է հասնել 700 հազարի: Սա ռեկորդային ցուցանիշ կդառնա վերջին 20 տարիների համար: Նախորդ տարի, օրինակ, 44 պետություններից ապաստան խնդրած փախստականների թիվը կազմել էր 612,7 հազար մարդ:




























