ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթաժողովը կկայանա հոկտեմբերի 10-ին Մինսկում, ուրբաթ օրը Մոսկվայում ԱՊՀ ԱԽ քարտուղարների երկրորդ հանդիպման բացման խոսքում հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

Մինսկում ԱՊՀ երկրների գագաթաժողովին կքննարկվեն անվտանգության բնագավառում միջազգային, մասնավորապես՝ ԱՊՀ երկրների համագործակցության հարցեր», -Պատրուշեւի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ ԱԽ քարտուղարի խոսքով՝ կշոշափվեն հարցեր, որոնք քննարկվելու են այսօրվա նիստում, մասնավորապես՝ նոր սպառնալիքների ի հայտ գալը, այդ թվում՝ «Իսլամական պետության» արմատական գրոհայինների սպառնալիքը:

ԱԽ քարտուղարների առաջին հանդիպումը կայացել էր 2013-ի դեկտեմբերին, քննարկվել էին Հյուսիսային Աֆրիկայի, մասնավորապես Լիբիայի գրոհայինների կողմից միջազգային հանրության անվտանգությանն առնչվող հարցեր: