Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հնարավոր է համարում Ուկրաինայի հետ եվրաասոցացման մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է The Wall Street Journal թերթին:
«Ես կարծում եմ, որ ներկայումս այս հարցերի շուրջ կառուցողական աշխատանքը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին», - ասել է Բարոզուն: Պարբերականը նշում է, որ Բարոզուի խոսքերը նախանշում են «Բրյուսելի տոնի փոփոխությունը», որն ավելի վաղ մերժում էր համաձայնության ցանկացած վերամշակում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ Կիեւից համապատասխան հարցման դեպքում Եվրամիությունը պատաստ է քննարկել համաձանագրի իրացումն ու դրա ազդեցությունը Ռուսաստանի վրա: «Եթե ուկրաինական կողմը, անսալով Ռուսաստանի մտահոգությունները, ցանկանա մեզ հետ որոշակի հարցեր քննարկել, ապա, բնականաբար, մենք պատարաստ ենք լսել նրանց», - ընդգծել է Բարոզուն:




























