Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետներ Ջեյմս (Ջիմ) Քոլինզի, Ջեյմս (Ջիմ) Թրաուբի, Սթիվեն Սեստանովիչի եւ Վալի Նասրի հետ: ՀՀ Նախագահին եւ միջազգային փորձագետներին հյուրընկալել է ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանը:

Փորձագետները նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում իրավիճակի եւ վերջին զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում: