Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը համալրել է վերջին 30 տարվա գլխավոր «գեյ-սրբապատկերների» ցանկը, հայտնում է Gazeta.ru-ն:

Նախկին վարչապետը ցուցակում հայտնվել է նույնասեռականների իրավունքների համար մղած ակտիվ պայքարի շնորհիվ: «Սեռական հարաբերությունների համար հավասար տարիքային շեմ, 28-րդ հոդվածի չեղարկում (նույնասեռականության քարոզչության արգելքի մասին), տրանսսեքսուալների իրավաբանական ճանաչում, քաղաքացիական կենակցություն, գործատուների կողմից  սեռական կողմնորոշման համար աշխատողներին հեռացնելու արգելք եւ հոմոֆոբիան հանցանք ճանաչելը՝ որպես անհանդուրժողականության դրսեւորում. Այս ամենը Բլերի իշխանության օրոք է եղել», –Gay Times-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում թերթը:

Ըստ աղբյուրի՝ 30 տարվա գլխավոր «գեյ-սրբապատկերների» ցանկում են նաեւ երգիչ Բոյ Ջորջը, դերասան Յեն  ՄաքՔելենը եւ Բարբրա Սթրեյզանդը: