ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի Ադիբեկ Ղազարյանը ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից: Ադիբեկ Ղազարյանն ազատվել է աշխատանքից վարչապետի որոշմամբ:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: Այդ պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել էր Անդրանիկ Անդեասյանը, որն օրերս ազատվել է այդ պաշտոնից:



























