Աբխազիայի կառավարությունը հայտարարել է հրաժարականի մտադրության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան կառավարության նիստում հայտարարել է, որ «Աբխազիայի օրենքների համաձայն՝ «կառավարությունը հրաժարական է տալիս»:
Երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբան ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիր:
Նշվում է, որ կառավարությունն իր պարտականությունների կատարումը կշարունակի մինչեւ նոր կազմի ձեւավորումը:




























