Ոստիկանության Նաիրիի բաժնում սեպտեմբերի 23-ին հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից գողացել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վարդան Պ.-ին եւ 1991 թ. ծնված Արմեն Մ.-ին՝ վերջինիս «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրանք խոստովանել են, որ հիշյալ հիմնարկության տարածքից գողացել են «ԳԱԶել»-ի թիթեղյա պահեստամասեր եւ մետաղյա ամրան:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Հետաքննությունը շարունակվում է:




























