«Սիմֆերոպոլ» օդանավակայանը դադարեցրել է միջազգային չվերթները դեպի Թուրքիա, հայտարարել է Ղրիմի հարցերով ՌԴ-ի փոխնախարար Անդրեյ Սոկոլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիմֆերեպոլ» օդանավակայանը հուլիսի 19-ից վերականգնել է միջազգային չվերթները, որոնք դադարեցվել էին Ռուսաստանի հետ Ղրիմի միանալուց հետո: «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը իրականացրել է «Սիմֆերոպոլ-Ստամբուլ» առաջին փորձնական չվերթը: Ստամբուլի հետ պարբերական թռիչքները պետք է գործարկվեին օգոստոսի կեսին, իսկ Երեւանի եւ Անթալիայի հետ չարտերային թռիչքնրը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հաղորդում է «RIA Nosvosti»-ն:

«Միջազգային թռիչքները դեռեւս դադարեցվել են: Չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, հավանաբար միջազգային ավիաընկերությունների կողմից նախազգուշացումներ են արվել», - ասել է Աոկոլովը:

Ընդ որում, միջազգային հաղորդակցության բացակայությունը ոչ մի կերպ չի ազդել օդանավակայանի զարգացման տեմպերի վրա, ընդգծել է փոխնախարարը:

«Այդուհանդերձ օդանավակայանը ծանրաբեռնված է: Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո թռիչքների թվաքանակը մի քանի անգամ ավելացել է: Եկամտի եւ սպասարկման տեսանկյունից օդանավակայանի համար կարեւոր չէ՝ չվերթը միջազգայի՞ն  է, թե՞ ոչ», - ասել է Սոկոլովը: