Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, 1962 թ. ծնված Մանուկ Գ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 17.30-ին փախցրել են Երեւանի Օրբելու փողոցի թիվ 11 հասցեի մոտ կայանված իր «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենան եւ նույն փողոցի թիվ 23 հասցեի մոտ վթարի ենթարկել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ անհայտ անձը փախցված ավտոմեքենայով բախվել է «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայի եւ թողնելով այն՝ դիմել է փախուստի, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանները Օրբելի եղբայրների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Վաչագան Բ.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Կատարվում է քննություն: