ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է արել, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ ունենալիս չի օգտագործել այն արտահայտությունը, թե Հայոց ցեղասպանությունը ոչ թե Օսմանյան կայսրությունում, այլ Թուրքիայի Հանրապետությունում  է եղել, սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նախագահի ելույթում, ըստ նրա, ճիշտ շեշտադրումներ են արվել եւ հնչել է քննադատություն հայ-թուրքական արձանագրությունների մասով: «Այդ արձանագրությունները հետ կանչելու մասին երեւի թե պետք էր ավելի վաղ հայտարարել: Ինչ կլինի ապագայում, ցույց կտա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, երբ պարզ դառնա Թուրքիայի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը», -  նշել է Ալեքսանդր Մանասյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթ ունենալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երեւանը լրջորեն քննարկում է խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հարցը: