Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հակոբ Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 1997 թ. հունվարի 3-ից ՌԴ Ռյազան քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























