ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԱՄՆ-ին անվանել է աշխարհի «գլխավոր տենդը»:

Գորբաչովն այս կերպ է մեկնաբանել ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթը, որտեղ վերջինս Ռուսաստանից բխող սպառնալիքը համեմատել է Էբոլա տենդտի հետ:

 «Մենք ունենք մեկ գլխավոր տենդ՝ Ամերիկան եւ առաջնորդության վերջինիս նկրտումները», - ընդգծել է խորհրդային պետության նախկին ղեկավարը:

Նա ամերկացի նախագահի հռետորաբաությունն անվանել է քաղաքական երկխոսությունից հեռու լուտանք: «Վիրավորել, հրահրել, բայց գլխավորը, որպեսզի Եվրոպայում չդադարի պայքարը: Քանի որ նրանք մենիշխանության են ձգտում: Ուկրաինան եւ մնացածը միայն պատճառներ են», - նշել է Գորբաչովը:

Միեւնույն ժամանակ, ԽՍՀՄ-ի նախկին նախագահի կարծիքով, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դեռեւս սառը պատերազմ չի ընթանում, սակայն կան նախանշաններ: Այդ կապակցությամբ նա նշել է, որ ռուսական կառավարությունը այս դժվարին իրավիճակում ճիշտ դիրքորոշում է զբաղեցրել: