Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը թակարդն է ընկել՝ փորձելով ԱՄՆ այցի ժամանակ կիրառել սովորական մեթոդները:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ից վերադառնալիս Էրդողանին ընդառաջ է եկել ցուցարարների խումբը: Թուրք նախագահի թիկնազորը սովորության համաձայն ցանկացել է ցրել բողոքի ցույցը՝ հարձակվելով բողոքողների վրա:
Ցուցարարներն իսկույն դիմել են ոստիկաններին, որոնք կանխել են Էրդողանի թիկնապահների գործողությունները՝ զարմացնելով վերջիններիս:
Էրդողանին այլ բան չի մնացել, քան նստել մեքենան եւ գնալ հյուրանոց:




























