«Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆղանստանի արեւելքում 12 խաղաղ բնակչի են գլխատել եւ 60 բնակելի շենք այրել, հայտնում է Agence France-Presse-ը:
Ղազնի նահանգի փոխմարզպետը, որտեղ կատարվել էին սպանությունները, հայտնել է, որ «նախորդ շաբաթ գրոհայինների զոհ էր դարձել տարբեր տվյալներով 80 - 100 մարդ», փոխանցում է Lenta.ru-ն:
2014թ. վերջին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների զորակազմերը պետք է լքեն Աֆղանստանը: Հիմնական ուժերի դուրսբերումից հետո երկրում ընդամենը մի քանի հազար ամերիկացի զինվոր կմնա, որոնք կզբաղվեն աֆղանցի ուժայիններին ուսուցանելով: Գործակալությունը հայտնում է, որ արտասահմանյան զորքերը դուրս բերելու նախօրեին իսլամիստները փորձում են ապակայունացնել իրավիճակը եւ ամրապնդել իրենց դիրքերը:




























