Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանն օրերս նորից մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտման: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Ֆրանսիայում վիրահատվելուց եւ քիմիոթերապիայի կուրսեր անցնելուց հետո ֆրանսիացի բժիշկները նրան խորհուրդ էն տվել տարվա մեջ երկու անգամ պրոֆիլակտիկ հետազոտվել, որպեսզի պարզ լինի՝ վերջնականապես հիվանդությունը վերացված է, թե բարդություններ կան: Նա Հայաստան է վերադառնալու հոկտեմբերի 2-ին, ինչը նշանակում է, որ ԱԺ այս քառօրյային գեներալը չի մասնակցի:
Հիշեցնենք, որ 2013թ Մանվել Գրիգորյանը Ֆրանսիայում վիրահատվել էր թոքի քաղցկեղի դեմ: Ֆրանսիայից վերադառնալիս էլ ինքնաթիռում ճնշման խնդիր էր առաջացել, պատգամավորին հենց օդանավակայանից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ հիվանդանոցում մնալուց հետո նա դուրս էր գրվել: Մարտ ամսին եւս նա մեկնել էր Ֆրանսիա՝ հետազոտման:




























