Աղվերանում այսօր մեկնարկել է Հայաստանում ԵՄ-ի ակումբի երրորդ դասընթացը:
Եռօրյա դասընթացին մասնակցում են պաշտոնատար անձինք, պատգամավորներ, հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների, բիզնեսի, գիտական եւ կրոնական շրջանակների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Երրորդ դասընթացի բացման ժամանակ ելույթ ունենալով՝ էկոնոմիկայի փոխնախարարը Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ակումբն ԵՄ-Հայաստան օրակարգի մասին խոսելու եւ հետաքրքրող հարցերը քննարկելու լավ հնարավորություն է:
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է օգտվել ԵՄ-ի ֆինանսական օգնությունների ծրագրերից: Նա նշեց, որ մինչեւ այս տարվա վերջ իրականացված աշխատանքների մոնիթորինգի շարունակման համար հանդիպումներ են նախատեսվում:
Ակումբի գործունեությունը ներառում է պետպաշտոնյաների եւ հասարակական գործիչների համար դասընթացների կազմակերպում եւ միջոցառումների կազմակերպում:
Դասընթացի նպատակը Հայաստանի եւ Եվրամիության փոխհարաբերությունների եւ համագործակցության մասին արժանահավատ տեղեկատվության տարածումն է:
Վերջին դասընթացն անցկացվել է մայիսին:



























