Իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը նախօրեին հանդիպում ունեցավ Իսպանիայի սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով դեսպանին` սենատի նախագահը կարեւորեց հայ-իսպանական հարաբերությունների, մասնավորապես դրանց խորհրդարանական բաղադրիչի զարգացման կարեւորությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաեւ առեւտրա-տնտեսական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում երկկողմ կապերի խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ` այդ համատեքստում կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:

Սենատի նախագահի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրեց ՀՀ քաղաքական եւ տնտեսական իրավիճակը: Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին: