Բանը բանից անցել է: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հրազդանում եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ հանրապետության վիճակն այսպես նկարագրեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Հայաստանը հիմա ծանր պայմաններում է գտնվում: Աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը կրճատելու եւ վերացնելու փոխարեն՝ իշխանությունները մեզ առաջարկեցին Սահմանադրական իբր բարեփոխումներ: Պետք է լինեին բարեփոխումներ, որով կվերանա գործազրկությունն ու արտագաղթը, ոչ թե բարեփոխումներ, որի միջոցով ինչպես հայտարարեց ՀՀԿ խոսնակը, եւս 10 տարի Մելիք Ադամյանով անցնեն իրենք»,- ասաց
Տիգրան Ուրիխանյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նախաձեռնել են փոփոխություններ եւ հոկտեմբերի 10-ից ժողովուրդն արդեն իրական փոփոխություններ կզգա:
Նշենք, որ սա եռյակի երկրորդ համատեղ մարզային հանրահավաքն է, առաջինը տեղի է ունեցել Աբովյանում սեպտեմբերի 25-ին:



























