Այս երկրում համեմատական փոփոխություններ են պետք եւ դա ապացուցում է հայ ժողովրդի ապրելակերպը: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հրազդանում եռյակի համատեղ հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Ես 15 րոպե շուտ էի եկել եւ այգում զրուցում էի հավաքվածների հետ, նրանք հարցնում էին, թե մինչեւ վերջ գնալու ենք, թե ոչ: Մենք միասին ենք արմատական փոփոխությունների հասնելու: Եկեք խաղեր չփնտրեք. կա իշխանություն նեղ ցանկություններով, կա ընդդիմություն, որը ժողովրդի հետ է: Կա ընդդիմություն, որը կանգնած է ժողովրդի կողքին, կա իշխանություն, որը մտածում է միայն իր շահերի մասին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս հարթակում կանգնած երեք ուժերն ունեն տարբեր հայացքներ, սակայն միավորվել են՝ պայքարելու հայ ժողովրդի համար. «Մենք մեր օրինակով ապացուցում ենք, որ կարող ենք երկիրը միասին ղեկավարել»:
Հետաքրքիր է, որ կառավարության ներկայացրած 12 պահանջների մասին Հրազդանում առաջին անգամ խոսեց 4-րդ ներկայացուցիչը. ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ եթե այդ պահանջները կատարված լինեին, ապա հավաքվածներն իրենց առօրյայի վրա կզգային այդ:
Նշենք, որ հանրահավաքին ամփոփվելու է կառավարության ներկայացրած տասներկու պահանջների կատարման արդյունքները եւ անդրադարձ է լինելու Սահմանադրական բարեփոխումներին:
Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:
Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:




























