Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլո կատարած այցելության ընթացքում Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հանդիպում ունեցավ Օզասկոյի քաղաքապետ Ժորժի Լապասի, ինչպես նաեւ Օզասկոյի հայկական համայնքի ներկայացուցիչներ հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Օզասկոյի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին բրազիլահայ համայնքի դերակատարությունը` մասնավորապես շեշտադրում կատարելով քաղաքի տնտեսության, մշակույթի եւ հասարակական կյանքի զարգացման գործում հայ համայնքի ունեցած մեծ ներդրման վրա:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ապակենտրոնացված հարաբերությունների, մասնավորապես` քույր քաղաքներ Օզասկոյի եւ Գյումրիի միջեւ առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի հետագա խորացման հնարավորությունների վերաբերյալ: