ԵՄ-ն միշտ ընդգծել ու աջակցել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նխապայմանների հարաբերությունների նորմալացման գաղափարին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանում ԵՄ ակումբի երրորդ միջոցառման բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսկան Տրայան Հրիսթեան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթը:
«Չեմ կարծում, որ այդ քաղաքականությունը կփոխվի մոտ ապագայում»,-ասել է դեսպանը:
Միաժամանակ, դեսպանը նշել է, որ ինքը մանրամասն ծանոթ չէ ՀՀ նախագահի ելույթին:
Հիշեցնենք, որ ելույթ ունենալում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեիայի 69-րդ նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:




























