Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին սիրեցյալ, լրագրող Վալերի Տրիերվեյլերը հիշողությունների գիրք է թողարկել՝ «Շնորհակալություն այդ պահի համար» վերնագրով, ու ավելի հարուստ է դարձել, քան Ֆրանսիայի առաջնորդը, հաղորդում է «Informing.ru»-ն:
Գիրքը, որը լույս է տեսել 2014թ.-ի սեպտեմբերի սկզբին, արդեն հեղինակին մոտ 1.3 մլն եվրո եկամուտ է բերել: 442 հազար օրինակն արագորեն իրացվել են:
Իր գրքում նախկին առաջին տիկինը, ինչպիսին հանդիսանում էր չնայած այն հանգամանքին, որ նախագահի հետ պաշտոնապես ամուսնացած չէր, հիշում է ինչպես էր Օլանդը ծաղրում իր ոչ հարուստ ընտանիքի եւ հասարակ ծագման համար:
Բացի այդ, նա հայտարարում է, որ Ֆրանսիայի նախագահը «ներկայանում է մի մարդ, ով չի սիրում հարուստներին: Իրականում նախագահը չի սիրում աղքատներին, նրանց անվանում է «անատամ», հպարտանում է իր հումորով»:
Հիշեցնենք, որ Վալերի Տրիերվեյլերի եւ Ֆրանսուա Օլանդի սիրավեպը սկսվել էր 2005թ.-ին եւ ավարտվել 2014թ.-ին՝ նախագահի նոր հրապուրանքի՝ դերասանուհի Ժյուլի Գայայի մասին մի շարք հրապարակումներից հետո:



























