Ավելի քան 20 մարդ է վիրավորվել Հոնկոնգում` ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով, որոնք պահանջում են ընտրությունների ժողովրդավարացում Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանում: Անկարգությունները սկսվել են կառավարական համալիրի տարածքում,  ուր անցյալ գիշեր ներթափանցել էին մի քանի տասնյակ ուսանողներ:  Տեղի հեռուստատեսությունը հայտնում է, որ ոստիկաններն առավոտյան նրանց ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել, մի քանի ակտիվիստներ ձերբակալվել են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Շրջափակիր կենտրոնը» բողոքի շարժման ակտիվիստները փորձում են բազամահազարանոց ցույցեր կազմակերպել` սպառնալով արգելափակել քաղաքի գործարար կենտրոնի տրանսպորտային երթեւեկությունը, որտեղ գտնվում են բանկերի եւ ֆինանսական հաստատությունների գլխավոր գրասենյակները:  Նրանք պահանջում են 2017 թ. Հոնկնգում տեղի ղեկավարի ուղիղ ազատ ընտրություններ անցկացնել, որը մինչ այժմ նշանակվում է Պեկինին ենթակա ընտրողների ժողովի կողմից: