Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հարաբերությունները կարգավորել՝ պայմանով, որ դա չի վնասի իր ինքնիշխանությանը, հայտնում է Lenta.ru-ն՝մեջբերելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը ՄԱԿ-ի ԳԱ-ի համաքաղաքական քննարկման ընթացքում։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ուղղություն է որդեգրել։ «Մենք հետեւում ենք ռազմավարությանը, որը հիմնված է պատասխանատու, պրագմատիկ եւ կառուցողական հարեւան լինելու ձգտումների վրա», - ասել է նա։

Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ Մոսկվայի հետ առեւտրային, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների վերականգնման գործընթացը սկսվել է առանց նախապայմանների։ Արդյունքում նվազել է երկու երկրների միջեւ լարվածությունը, իսկ Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալները  աճել են 300%-ով: «Միջազգային փոխանակումը նույնպես զգալի աճել է: Մենք որպես հարեւաններ սկսել ենք ավելի խաղաղ գոյակցել: Այս մոտեցումը դարձել է նաեւ ողջ Հարավային Կովկասի կայունացման հիմք», — նշել է Ղարիբաշվիլին՝ միաժամանակ Ռուսաստանին մեղադրելով, որ այն հրաժարվել է ընդառաջ գալ Վրաստանին` «համգործակցության նույն ոգով»:
Աղբյուրը հիշեցնում է, որ ռուս-վրացական հարաբերությունները սկսել են կարգավորվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հեռանալուց հետո: