Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի մոտակայքում նկատվել է ականանման առարկա. Անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հայտնաբերվածը հակատանկային ուսումնական ական է, որը տողափոխվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Ուշի բաժանմունք:




























